Թրամփ. ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 65 հազարի
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը իշխանությունների գնահատմամբ, կարող է կազմել 60-ից 65 հազար: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Մտածում եմ, մենք շարժվում ենք դեպի 60-ից 65 հազարի»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն այլ ցուցանիշներ էր հայտնել. 100 հազարից ավելի քան 200 հազար մարդ:
Ներկա պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված բարդացումների հետևանքով մահացել է մոտ 36.7 հազար մարդ, հաստատվել է վարակման 692 դեպք: