«Ինձ առաջարկեցին չճամփորդել. Ես 1 ամիս է՝ Սպիտակ տանն եմ». Թրամփը խոստովանել է, որ կորոնավիրուսի պատճառով գրեթե չի լքել Սպիտակ տունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ երկրում կորոնավիրուսի բռնկումից հետո գրեթե չի լքել Վաշինգտոնում իր նստավայրը: Այս մասին հայտնում է Известия-ն:
«Ինձ առաջարկեցին չճամփորդել: Ես 1 ամիս է՝ Սպիտակ տանն եմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը ապրիլի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Իր խոսքով՝ նա միայն 1 անգամ է լքել Սպիտակ տան տարածքը, ինչի համար պատճառ էր դարձել կորոնավիրուսի տարածման ֆոնին Նյու Յորք ԱՄՆ ռազմածովային ուժերի Comfort նավն ուղարկելը:
Բացի դա, Թրամփը ցանկություն է հայտնել որքան հնարավոր է շուտ վերադառնալ նախընտրական մրցապայքարին: Իսկ նախօրեին նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արդեն հաղթահարել է կորոնավիրուսի բռնկման պիկը: