Սանկտ Պետերբուրգի ակտիվիստներն Օբամային «N 1 ահաբեկիչ» են անվանել
«Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Բարաք Օբաման արդեն Սանկտ Պետերբուրգում է: Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը:
Նևսկի պողոտայում և Միխայլովսկի փողոցում երեք ակտիվիստ նրան դիմավորել են ցուցանակներով, որոնց վրա գրված են եղել. «Ձեռքերդ հեռու քաշիր Սիրիայից», «Օբաման N 1 ահաբեկիչն է»:
Նշվում է, որ ակտիվիստներին չեն ձերբակալել: