Queen-ի կիթառահարը մսակերներին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի մեջ
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մսակերներին մեղադրել է կորոնավիրուսի համաճարակի մեջ։ Այս մասին հայտնում է NME-ն։
Երաժիշտը կարծում է, որ աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց կստիպի վերանայել իրենց վերաբերմունքը սննդի նկատմամբ։ Նա բուսակերությունն անվանել է մարդկության ապագա։
«Այս պանդեմիան, կարծես, սկիզբ է առել կենդանիներ ուտող մարդկանցից, եւ պարզ է դառնում, որ միսը մեր առողջության համար ամենաօգտակար բանը չէ», — պարզաբանել է Queen-ի մասնակիցը: Նրա խոսքով՝ գազաններ ուտելը «մարդկանց ծնկի է բերել», ուստի ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես սնվել՝ չվնասելով այլ տեսակներին:
Միեւնույն ժամանակ Մեյը բուսական դիետայի է անցել 2020 թվականի սկզբին Vegan Challenge-ին մասնակցելուց հետո։ Նա պատմել է, որ երկար ժամանակ ակտիվորեն պաշտպանել է կենդանիների իրավունքները, սակայն Ժամանակ առ ժամանակ դրանք օգտագործել է սննդի մեջ։