Ալեքսանդր Վասիլեւը հայտնել է, որ բուժվել է COVID-19-ից
Նորաձեւության պատմաբան, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Վասիլեւն Instagram-ի իր էջում պատմել է Կոմունարկայում բուժման մասին, որտեղ հայտնվել է թոքերի եկկողմանի բորբոքմամբ, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստերի արդյունքների մասին։ Հերթական թեստի արդյունքը բացասական է եղել։
«Ձեզանից յուրաքանչյուրին շնորհակալություն եմ հայտնում առողջական վիճակիս հետ կապված անհանգստության համար, բարի ցանկությունների անվերջ հոսքի համար, որն այդքան սիրով ուղղել էիք ինձ։ Ձեր աջակցությունն ինձ ուժ է տալիս»,- երկրպագուներին դիմելով՝ նշել է նորաձեւության պատմաբանը։
Հեռուստահաղորդավարը հավելել է, որ առայժմ չի մտածում բժշկական հաստատությունից դուրս գրվելու մասին՝ ենթադրելով, որ դա տեղի կունենա Զատիկից հետո։
Ավելի վաղ հումորիստ Եկատերինա Գորդոնը պատմել էր, որ Վասիլեւի մոտ պնեւմոնիա է ախտարաշվել «Модный приговор» հաղորդման նրա գործընկեր Նադեժդա Բաբկինայի՝ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվելուց մի քանի օր անց։