Ալյոնա Շիշկովայի մոտ կասկածում են հիվանդությունը, որով տառապում էր Յուլյա Նաչալովան
Ֆոտոմոդել Ալյոշա Շիշկովայի երկրպագուները լրջորեն անհանգստացած են նրա առողջական վիճակով։ Շատերն են ուշադրություն դարձել, որ նա բոլոր լուսանկարներում փորձում է թաքցնել ձեռքերը։ Որոշ լուսանկարներում նա պատկերված է՝ ձեռնոցները ձեռքերին, մյուսներում դրանք թաքցնում է տեսախցիկից, որոշներում էլ պատկերը ֆոտոշոփի օգնությամբ լղոզում է։
Ալյոնան պարզաբանել է, որ իսկապես ձեռնոցները չի հանում։ Սակայն դա չի անում՝ ելնելով զգուշավորության կանոններից։ «Ես պարզապես դեռեւս չեմ հասցնում մատնահարդարում անել»,- պարզաբանել է Շիշկովան։
Սակայն աստղի պատասխանը հետեւորդների ավելի մեծ անհանգստության պատճառ է դարձել։ Առավել մանրախնդիրները սկսել են փնտրել մոդելի վերջին ժամանակների լուսանկարները եւ նկատել, որ Այլոյան հաճախ դաստակները ծածկել է կամ հագուստի թեւքերով կամ լուսանկարներն այնպես է տեղադրել, որ ձեռքերը կադրում 9հայտնվեն։ Որոշ օգտատերեր նույնիսկ ենթադրել են, որ Շիշկովան տառապում է հոդատապով՝ հիվանդությունը, որը ժամանակին տանջել է հանգուցյալ երգչուհի Յուլյա Նաչալովային։
Սա առաջին անգամը չէ, երբ Շիշկովայի արտաքին առաջացնում է երկրպագուների անհանգստությունը։ Մարտին նա լուսանկար էր հրապարակել, որում օծանելիք էր գովազդում եу անմիջապես ուշադրության կենտրոնում էր հայտնվել «հիվանդագին նիհար» ոտքերի պատճատով։ Արդյունքում մոդելը հայտարարել է, որ մանուկ հասակից նիհար է։ Նա խոստովանել է, որ ուրախությամբ մի քանի կիլոգրամ կգիրանար, եթե կարողանար։