«Այս մարդը հանճար է». Բրիթնի Սփիրսը պարել է նախկին ընկերոջ՝ Ջաթին Թիմբերլեյքի երգի հնչյունների ներքո
Երգչուհի Բրիթնի Սփիրոսը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում պարում է Ջասթին Թիմբերլեյքի «Filthy» երգի հնչյունների ներքո։ Սա զարմացրել է օգտատերերին, քանի որ հանդիպել են գրեթե 20 տարի առաջ։
«Սա Snapchat-ից, TikTok-ից հոլովակների իմ տարբերակն է, որոնք այս օրերին անում են։ Ինչպես տեսնում եք, ես առանձնակի չեմ պարում։ Ես պարզապես շատ եմ ձանձրանում։ Ես գիտեմ, որ վերջին 20 տարիների ընթացքում մեր բաժանումն ամենաաղմկոտներից էր։ Բայց այս մարդը հանճար է։ Հրաշալի երգ է, Ջասթին»,- գրել է Սփիրսը։
Շատերի կարծիքով՝ սա նրա լավագույն հրապարակումն է։ Սակայն երկրպագուներին էլ ավելի ուրախացրել է Թիմբերլեյքը, որն արձագանքել է հոլովակին ու վեր բարձրացրած ձեռքերի տեսքով սմայլիկ օգտագործել։ Նրա պատասխանը գնահատել է ավելի քան 20 հազար օգտատեր, որոնք անմիջապես սկսել են գրել. «Աստված իմ, հիմա դուք ստիպված եք համատեղ երգ թողերկել», «դուք այնքան զվարճալի եք», «մենք ձեզ այնքան ենք սիրում»։
Բրիթնի Սփիրսն ու Ջասթին Թիմբերլեյքը միասին են եղել հինգ տարի՝ 1997-2002թթ․ ընթացքում։ Սակայն նրանք ծանոթացել են դեռ մանուկ հասակում։ Բաժանումից հետո նրանցից յուրանքանչյուրը բազմաթիվ այլ սիրավեպեր է ունեցել։ Հիմա փոփ երգչուհին հանդիպում է ֆիթնես-մարզիչ Սեմ Ասգարիի հետ եւ մեծացնում է երկու որդիներին, որոնք լույս աշխարհ են եկել նախկին ամուսնու՝ Քեւին Ֆեդերլայնի հետ հարաբերությունների ընթացքում։
Թիմբերլեյքը գրեթե 13 տարի հարաբերություններ ունի դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ. նրանք ամուսնացել են 2012թ.-ին։ Նրանք որդի ունեն՝ Սայլաս Ռենդալը, որը վերջերս հինգ տարեկան է դարձել։