Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ բողոք է ուղարկել՝ կապված Արցախում ընտրությունների հետ
Ադրբեջանի Միլի մեջլիսը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով բողոքի նամակ է ուղարկել՝ կապված Արցախում ընտրությունների հետ:
Խորհրդարանի նիստում Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ բողոքը կապված է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացմանը» արձագանքի բացակայության հետ:
Միլի մեջլիսի նախագահը նաեւ քննադատել է հակազգային ուժերին՝ շեշտելով, որ նրանք ծառայում են Հայաստանի շահերին: