Հայտնի է դարձել Քլինթ Իսթվուդի նոր ընկերուհու անունը
83-ամյա դերասան Քլինթ Իսթվուդի և նրա կնոջ բաժանման շուրջ պատմությունները շարունակվում են զարգանալ: Իր կնոջից բաժանվելուց երկու օր անց՝ դերասանը հանրությանը ներկայացել է արդեն նոր ընկերուհու՝ Էրիկա Թամփլինսոն Ֆիշերի հետ:
Էրիկան դերասանի հետ ծանոթացել է 2012թ.-ի փետրվարին:
Էրիկայի և Քլինթի ծանոթությունը կայացել է այն ժամանակ, երբ Էրիկան կասկածում էր, որ իր ամուսինն ու Քլինթի կինը միասին են: Այդ լուրը Քլինթին հայտնելու համար նրանք հանդիպել են և հենց այդ ժամանակ էլ Քլինթը սիրահարվել է Էրիկային:
″Twitter″-ի իր էջում Քլինթի կինը գրել է. «Ես չեմ սիրում, երբ Քլինթի մասին վատ բաներ են գրում: Չնայած ամեն ինչին՝ նա շատ բարի և հիանալի մարդ է: Ինձ հաճելի չէ այն, որ Քլինթը այժմ Էրիկայի հետ է: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է իմ կյանքում հայտնվելու մեկը, ով կօգնի ինձ մոռանալ Քլինթին»:
Հայտնի է, որ Քլինթը ամուսնացել է երկու անգամ և ունի 5 երեխա: