Թողարկվել է Լեոնարդո դա Վինչիի մասին նոր սերիալի թրեյլերը (Տեսանյութ)
Համացանցում են հայտնվել «Լեոնարդո» մինի սերիալի առաջին կադրերը, որում Էյդան Թերները մարմնավորում է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կերպարը երիտասարդության տարիներին, հայտնում է Variety-ին։
Դրանցում ցույց են տալիս՝ ինչպես է նա նկարչություն սովորում եւ ճանաչում ստանում «Խորհրդավոր ընթրիքը» պատկերեցելու հետո։ Մինի սերիալում ընդհանուր առմամբ ներառված լինի ութ էպիզոդ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի մեծն վարպետի նվաճումներից մեկին։
Սերիալում նկարահանվել են Ջանկարլո Ջանինին (իտալացի դերասանը մարմնավորոմ է Անդրեա դել Վերոկիոյի՝ Լեոնարդոյի ուսուցչի կերպարը), Մատիլդա դե Անխելիսը (մարմնավորում է Կատրինա դա Կրեմոնայի՝ վարպետի ընկերոջ ու նրա մուսայի կերպարը), Ֆրեդի Հայմորը (խուզարկու Ստեֆանո Ջիրալդի) եւ այլք։
Նախագծի ռեժիսորներն են Դենիել Պերսիվալը եւ Ալեքսիս Կախիլը։ Սցենարի հեղինակներն են Ֆրենկ Սպոտնիցը եւ Սթիվ Թոմփսոնը («Շերլոկ»)։ Սպասվում էր, որ սերիալը կթողարկվի այս տարի՝ Լեոնարդ դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցի առիթով, սակայն պրեմիերան հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի։