Էրդողանի խոսնակը հայտնել է, թե ինչու ամբողջ երկրում կարանտին չեն հայտարարում
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալլընը պարզաբանել է, թե ինչու ամբողջ երկրով մեկ կարանտին չի հայտարարվում։
Թուրքական Cumhurıyet-ի փոխանցմամբ՝ Իմբրահիմ Քալընը նշել է, թե ամբողջ երկրում կարանտին հայտարարելու հետեւանքով երկիրը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Նա շեշտել է, թե մեծապես կտուժի տնտեսությունը, կվնասվի հասարակական կյանքը եւ մարդու հոգեկան աշխարհը։
Նշենք, որ Թուրքիայում ամբողջ երկրով մեկ կարանտին հայտարարվել է ընդամենը անցյալ շաբաթ եւ կիրակի։ Վարակի ռիսկի գոտում գտնվող մի շարք բնակավայրերում է կարանտին հայտարարված։