Մահացել է Պատրիսիա Միլարդեն, որը «Ծովահրեշը» սերիալում խաղացել է դատավորի դերը
61 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Պատրիսիա Միլարդեն, իր կայքում հայտնել է լրագող Դեւիդ Մաջիոն։
Մաջիոն հայտնել է, որ դերասանուհին մահացել է ապրիլի 13-ին Հռոմի Սան-Կամիլո հիվանանոցում։ Մահվան պատճառ է դարձել սրտի նոպան։ Պատրիսիա Միլարդեն հայտնի է «Ծովահրեշ» սերիալում դատավոր Սիլվիա Կոնտիի դերով։
Կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է ավելի քան երեսուն ֆիլմում եւ սերիալում, որոնց թվում էին «Էլենը եւ երեխաները», «Տաք շոկոլադ», «Առնետավազք»։
«Ծովահրեշ» հեռուստասերալն առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1984թ.-ին։ Այն պատմում էր իտալական իրավապահ եւ դատական համակարգների՝ սիցիալական մաֆիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սերիալը շատ հայտնի էր Եվրոպայում ու ԽՍՀՄ-ում։