ՌԴ կառավարությունը թույլ է տվել COVID-19-ի բուժման համար հիդրոքսիքլորոխին օգտագործել
ՌԴ կառավարությունը թույլ է տվել COVID-19-ի բուժման համար հիդրոքսիքլորոխին չգրանցված դեղամիջոցն օգտագործել։ Կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնին հանձնարարվել է կիրառել, պահպանել եւ բաշխել այդ դեղամիջոցը բժշկական կազմակերպություններին։
Նշվում է, որ 68 600 տուփ հիդրոքսիքլորոխին Ռուսաստանին անհատույց Չինաստանն է տվել։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 28 000 դեպք, ավելի քան 2300 պացիենտներ ապաքինվել են, 232-ը՝ մահացել։
Իշխանությունները ռուսաստանցիներին կոչ են արել պահպանել նախազգուշական բոլոր միջոցառումները, առանց լուրջ անհրաժեշտության տնից դուրս չգալ, հասարակական վայրերում դիստանցիա պահպանել եւ դիմակներ կրել։