Ինչո՞ւ էր սիրում զբոսնել անձրևի ներքո և ինչո՞ւ էր միշտ ժպտում. այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է. Մի քանի ազդեցիկ միտք դերասանից
Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, ապրիլի 16-ին ծնվել է թափառական Չարլիի հայտնի կերպարի հեղինակն ու անկրկնելի կատարողը՝ լեգենդար դերասան եւ ռեժիսոր Չարլզ Չապլինը:
Չարլի Չապլինը համր կինոյի ամենաազդցիկ դեմքերից էր: Նրա կարիերայի վրա մեծ հետք է թողել ֆրանսիացի կատակերգու Մաքս Լինդերը, որին էլ նվիրված է դերասանի ֆիլմերից մեկը:
Չապլինն իր պարտքն էր համարում ծիծաղեցնել մարդկանց անգամ ամենածանր շրջաններում՝ պատերազմ, Մեծ դեպրեսիա...
Բերնարդ Շոուի որակմամբ՝ Չարլի Չապլինը միակ հանճարն է, որը դուրս է եկել կինոյի աշխարհից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի ազդեցիկ մտքերից մի քանիսը, որոնք կարող են փոխել շատերի աշխարհհայացքը:
«Երբեք չես գտնի ծիածանը, եթե շարունակ ներքեւ նայես»:
«Սիրում եմ զբոսնել անձրեւի ժամանակ, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե ինչպես եմ լաց լինում»:
«Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, անգամ մեր խնդիրները»:
«Մարդն իր իրական դեմքը ցույց է տալիս, երբ հարբած է լինում»:
«Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով սիրահարվում է քո մերկ հոգուն»:
«Միգուցե իմ ցավը դառնա մեկի ծիծաղի պատճառը, բայց իմ ծիծաղը երբեք չպետք է ցավեցնի ինչ-որ մեկին»:
«Որպեսզի լիաթոք ծիծաղես, պետք է վերցնես ցավդ ու խաղաս դրա հետ»:
«Բառերն էժանագին են. ամեբամեծ բանը, որ կարող ես ասել «փիղն» է»:
«Մենք այնքան շատ ենք խոսում ու այնքան քիչ զգում…»:
«Կտեսնես, որ կյանքն արժեք ունի, եթե միայն ժպտաս»: