«Սպիով դեմքը» ֆիլմի թրեյլերի պրեմիերան. Թոմ Հարդին՝ Ալ Կապոնեի դերում
Vertical Entertainment-ը հրապարակել է Ջոշ Թրանկի «Սպիով դեմքը» քրեական դրամայի (բնօրինակում եղել է «Fonzo», դարձել է «Capone») առաջին թրեյլերը։ Լեգենդար հանցագործի դերը կատարել է բրիտանացի դերասան Թոմ Հարդին։
«47 տարեկան հասկանում՝ գրեթե 10 տարվա բանտարկությունից հետո, դեմենցիան սկսում է քայքայել Կապոնեի բանականությունը, եւ նրա անցյալը ներկա է դառնում, երբ նրա գիտակցություն են ներխուժում հանցագործության ու դաժանության մասին սրտահյուզ հիշողությունները»,- ասված է հոլովակի նկարագրության մեջ։
Մայիսի 12-ից «Սպիով դեմքը» ժապավենը կարելի է դիտել սթրմինգային հարթակների մեծ մասում։