Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կրկին ներողություն է խնդրել, որ ԵՄ-ն ժամանակին օգնության չի հասել Իտալիային
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կրկին ներողություն է խնդրել, որ ԵՄ-ն ժամանակին օգնության չի հասել Իտալիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա ճիշտ է, ոչ ոք պատրաստ չէր նման բանի: Եվ դա ճիշտ է, որ Իտալիան օգնության կարիք ուներ: Եվ դրա համար ամբողջ Եվրոպան կրկին ներողություն է խնդրում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ԵՄ բոլոր երկրները փոխել են իրենց պահվածքը: «Նման համաճարակը կարճ ժամանակահատվածում կանգնեցնելը դժվար է: Այսօր Եվրոպան միասնական է»,-նշել է նա:
Ֆոն դեր Լյայենը նաեւ պահանջել է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մեղադրում են ԵՄ-ին համերաշխություն չդրսեւորելու մեջ, անհապաղ դադարեցնեն դա անել եւ միավորեն ջանքերը՝ պայքարելու ճգնաժամի դեմ:
Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 978,6 հազար, մահացել է 84,6 հազար մարդ: Համավարակի սկզբից աշխարհում վարակվել է ավելի քան 2 մլն մարդ, գրեթե 140 հազար մարդ մահացել է: