Կորոնավիրուսի պատճառով ազգակցական հարաբերություններ են փլուզվում. Վարչապետ (Տեսանյութ)
Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված վիճակի պատճառով հարաբերություններ են քանդվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հիմա դեպքեր կան, որ ազգակցական հարաբերությունները մարդկանց անհատական պահվածքի պատճառով ուղղակի փլուզվում են:
«Պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Այսօր մեզ մոտ կորոնավիրուսից մահվան տարիքը 74,6 է, բայց եթե մարդիկ, որոնք առողջ են եւ քիչ է հավանականությունը, որ մահվան ելքով կվարակվեն, պետք է հասկանանք, որ մեր գործողությունների հետեւանքով կարող են մահանալ մեր հարազատները, կամ մեր ընկերների ավագ տարիքի մերձավոր հարազատները: Պետք է նաեւ բարոյական հետեւանքների մասին մտածենք: Մենք պետք է վիուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց պետք է նաեւ պատասխանտու վերաբերվենք մեր պահվածքին»,-ասաց Փաշինյանը: