Փուչիկներ, տորթ ու երգեր. ինչպես է Ալլա Պուգաչովան նշել 71-ամյակը (Տեսանյութեր)
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նշել է ծննդյան 71-րդ տարեդարձը։ Տոնակատարությունն անցել է ընտանեկան նեղ շրջապատում Գրյազ գյուղում գտնվող առանձնատանը, ուր երգչուհին ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ վեցամյա երկվորյակների՝ Լիզայի ու Հարիի հետ ինքնամեկուսացման պայմաններում է։
Տեսանյութը` այստեղ:
Առավոտյան Մաքսիմն ու երեխաներն Ալլայի համար մեծ քանակով անակնկալներ են պատրաստել։ Լիզան ու Հարին հայրիկի հետ թաքնվել են խոհանոցում եւ սպասել, թե երբ Պուգաչովան նախաճաշի կիջնի ննջասենյակից։ Փոքրիկները մայրիկին դիմավորել են բանաստեղծություններով ու բազմագույն փուչիկներով (առավոտյան Հարին դրանք անձամբ է փչել հայրիկի հստակողության ներքո)։ Երեխաներն Ալլայի համար նաեւ մոմերով տոնական տորթ են պատրաստել եւ սեփական ձեռքերով բացիկ պատրաստել։
Պուգաչովան հանգցրել է տորթի մոմերը, մի փոքր պարել փոքրիկների հետ, գնահատել նրանց ինքնաշեն բացիկն ու ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին շնորհավորանքների համար շնորհակալություն հայտնել համբույրով։
Եվս մեկ տեսանյութ` այստեղ:
71-ամյակի առիթով Ալլա Պուգաչովային շնորհավորել է նրա ավագ դուստրը՝ 48-ամյա Քրիստինա Օրբակայտեն։ Դստեր՝ Կլավայի հետ նրանք Ալլայի համար տեսաուղերձ են ձայնագրել նրա երգացանկից «Звезда, гори» կատարման հնչյունների ներքո, ինչպես նաեւ ափսոսանք հայտնել, որ առայժմ չեն կարող ամուր գրկել նրան, քանի որ իրենք եւս կարանտինի պայմաններում են։