Իրանի պատգամավորները կփոխանցեն իրենց աշխատավարձի 20 տոկոսը կորոնավիրուսից տուժած ընտանիքներին
Իրանի պատգամավորները կփոխանցեն իրենց աշխատավարձի 20 տոկոսը երկրում COVID-19 համավարակի տնտեսական հետեւանքներից տուժած ընտանիքներին։ Խորհրդարանի փոխխոսնակ Աբդոլրեզա Մեսրին հրապարակել է այդ որոշումը նիստի ժամանակ, հաղորդում է Mehr-ը։
Պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն որոշել է, որ գումարը կփոխանցվի Իմամ Խոմեյնիի աջակցության ֆոնդին, որը կբաշխի միջոցները կարիքավոր իրանցիների միջեւ։
Երկուշաբթի դատական իշխանության ղեկավար, այաթոլա Սեյեդ Աբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ դատական մարմինների բարձր պաշտոնյաները պետք է հատկացնեն իրանց ամսական աշխատավարձի 20 տոկոսը երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսից առավելապես տուժածներին։
Բացի այդ, ԻՀՊԿ հրամանատարները նույնպես որոշել են մասնակցել այդ նվիրատվությանը եւ փոխանցել աշխատավարձի 20 տոկոսը։