Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը 15 մլն դոլարով գնել են Մել Գիբսոնի տունը (վիդեո)
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամների կոչումից, այնպես որ այժմ ինքնուրույն են վաստակում: Բայց, թվում է, որ դուքսների մոտ այդ խնդիրները չեն առաջանա։ Օրերս հայտնի է դարձել, որ նրանց հետ հարցազրույցն արժե 1 մլն դոլար։
Նշվում է, որ նման բնակելի տարածքի արժեքը կազմել է 15 մլն դոլար: Հարրին եւ Մեգանը որոշել են չխնայել իրենց հարմարավետության եւ անվտանգության վրա: Ավելացնենք, որ Մել Գիբսոնից առաջ այդ տան սեփականատերն էր Դեւիդ Դուխովնին։ Մելն այդ առանձնատունը գնել էր 2008 թվականին։
Հարկ է նշել, որ Հարիի ընկերուհին պատմել է այն մասին, որ արքայազնին դժվար է Լոս Անջելեսում, քանի որ նրա նախորդ կենսակերպը խիստ տարբերվում էր, ինչ Ամերիկայում էր: Բացի այդ, Հարրին շատ է կարոտում իր ընտանիքին։
«Ես չգիտեմ, թե ինչպես կընթանա նրա կարիերան, բայց մենք կապի մեջ ենք։ Կարծում եմ, որ հիմա կյանքը նրան բարդ է թվում», - պատմել է Ջեյն Գուդոլը։