Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան և վարակման ամենացածր ցուցանիշը մարտի 13-ից ի վեր. Բորել
Իտալաիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 165 155-ի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրում վիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյելները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Նրա փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 2667, իսկ մահացության ցուցանիշը՝ 578: Նման ցածր ցուցանիշ չէր նկատվել մարտի 13-ից ի վեր:
Երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 21 645 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 105 418 մարդ: