«Փոխում եմ բժիշկների համար պաշտպանիչ կոստյումների հետ». հղի Ջամալան որոշել է բարդ ժամանակներում օգնել բժիշկներին
Հղի երգչուհի Ջամալան որոշել է կարանտինն ու տնային մեկուսացումն առավելագույն օգուտով անցկացնել։ Երգչուհին կարծում է, որ զգեստապահարանի իրերի մեծ մասն իրականում անհրաժեշտ չէ։ Մարդիկ սպառող են դարձել, նորաձեւության, միտումների ետեւից վազելով՝ չափից շատ ավելորդ բաներ են գնում։
«Շատերն են նետում գրեթե նոր հագուստը, թեեւ այն կարող էր ծառայել այլ մարդկանց։ Ես դեմ եմ իրերի կուտակմանը, չեմ վազում խանութներ՝ շաբաթվա ընթացքում տասներորդ զգեստի որոնումներով։ Իմ պահարանում կարող եք սիրելի զգեստներ, կոծշիկներ գտնել, որոնք արդեն 10 տարեկան են։ Եվ դրանք ինձ համար նույն կերպ սիրելի են։ Ես կողմնակից եմ, որ իրերը որքան հնարավոր է, երկար ծառայեն։ Եթե ես երկար ժամանակ ինչ-որ բան չեմ կրում, այն փոխացնում եմ բարեգործական նպատակներով կամ բաժանում եմ հարազատներին ու ծանոթներին։ Դա ինձ անկեղծորեն ուրախություն է բերում։ Ես երջանիկ եմ, երբ կարող եմ որեւէ այլ մեկի երջանիկ դարձնել»,- գրում է Ջամալան։
Երգչուհին առանձին էջ է ստեղծել Looks of Jamala անվամվ (Ջամալայի կերպարները)։ Այս էջում երգչուհին արխիվային լուսանկարներ է հրապարակում, որոնցում ուկրաինացի հայտնի դիզայներների վառ զգեստներ է կրում։