«Նա ինձ համար քրոջ նման է». Բրեդ Փիթը վերանորոգել է իր վիզաժիստի տունն ու նրան արցունքների հասցրել
Բրեդ Փիթը դարձել է Celebrity IOU նախագծի հերոսը. շոու, որում հայտնիները շնորհակալություն են հայտնում նրանց, ովքեր օգնում են իրենց։ Փիթն այդ նպատակով ընտրել է իր վիզաժիստին՝ Ջին Բելքին։ Դերասանին ու դիմահարդարման մասնագետին կապում է բազմամյա ջերմ ընկերությունը։
Հենց Ջինն է Փիթին պատրաստում ամենապատասխանատու միջոցառումներին, ինչպիսիք են «Օսկար»-ը եւ այլ հեղինակավոր կինոմրցանակաբաշխություններ։ Վիզաժիստը նաեւ համագործակցում է Ջուլյա Ռոբերստի, Ջոշ Բոլինի եւ այլ աստղերի հետ։ «Նա իմ ընտանիքն է, ինչպես եղբայրս ու քույրս։ Նա այն մարդն է, որին շատ եմ գնահատում իմ կյանքում»,- նշել է Ջենիֆեր Էնիսթոնի եւ Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը։
Տեսանյութը` այստեղ:
Ցույց տալու համար, թե որքան շնորհակալ է նրան, Բրեդը ոչ միայն մտածել է՝ ինչպես կատարելագործել նրա հյուրատունը, մինչ Ջինը մեկնել էր, այլեւ անձամբ է մասնակցություն ունեցել վերանորոգմանը՝ մի քանի պատ կոտրելով։ Արդյունքում հին գարաժից լուսավոր երանգներով ոճային տուն է ստացվել խոհանոցով, լոգասենյակով, makeup ստուդիայով եւ պահեստով։ «Այստեղ այնպիսի վիճակ էր, իսկ հիմա հրաշալի տեսք ունի։ Ես այնքան երկար էի սպասում, երբ սրա հետ ինչ-որ բան տեղի կունենա»,- ոգեւորված պատմել է Փիթը։
Դրանից հետո Փիթն այնստեղ է բերել ընկերուհուն։ Ջինը եւս ցնցված էր, երբ տեսել է, թե ինչ է տեղի ունեցել մինչ ինքը տանը չի եղել, ու արտասվել է։ «Ես, իսկապես, այնքան զարմացած եմ։ Սա շատ հուզիչ է, եւ ես այնքան եմ դա գնահատում։ Ես գիտեմ Բրեդի առատաձեռնությունը, այն հսկայական է։ Բայց նա ավելին է արել, քան ես կարող էի մտածել։ Ես չեմ կարող շնորհակալություն հայտնել»,- կնոջ խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։