Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3388 նոր դեպք. Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 24.490-ի
Ռուսաստանի 65 մարզում կորոնավիրուսով վարակման 3388 նոր դեպք է գրանցվել անցած օրվա ընթացքում, 28 մարդ մահացել է, 292-ը առողջացել է, հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 24.490-ի, առողջացել է գրեթե երկու հազար մարդ, 170 մարդ հիվանդության զոհ է դարձել: Անցկացվել է հիվանդության ախտորոշման ավելի քան մեկուկես միլիոն թեստ:
Նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում` 1774 մարդ, որին հետեւում է Մերձմոսկվան` 272 դեպք, ապա` Մուրմանսկի մարզը` 137 դեպք, որն առաջ է անցել ավելի վաղ երրորդ տեղում հայտնված Սանկտ Պետերբուրգից, որտեղ գրանցվել է վարակման 130 նոր դեպք:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1.84 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 117 հազար մարդ: Ամենաբարդ իրավիճակն այժմ ԱՄՆ-ում, Իսպանիայում եւ Իտալիայում է: Չինաստանում, որտեղից եւ տարածվել էր կորոնավիրուսը, արդեն հայտարարվել է համաճարակի ավարտի մասին: