Բաբկինան կոմայից դուրս է եկել ու տապակած կարտոֆիլ խնդրե՞լ, թե դեռ միացված է սարքին. հակասական փաստեր արտիստի վիճակի մասին
Արհեստական կոմայից դուրս գալուց հետո երգչուհի Նադեժդա Բաբկինան ցանկացել է լավ ուտել, գրում է «MK»-ն՝ վկայակեչելով իր աղբյուրը։ Երբ անջատել են արհեստական օդափոխության սարքը, նա ուշքի է եկել եւ լրջորեն զարմացել է։ «Իմանալով, որ «առանց զգացմունքների պառկած է եղել» մի ամբողջ շաբաթ, բղավել է. «Զարմանալի է»»,- գրում է թերթը։
Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Բաբկինան ենթադրել է, որ այդ ընթացքում լրջորեն սովածացել է եւ սնկով ու թթու կաղամբով տապակած կարտոֆիլ է խնրել։ Սակայն հիշելով դիետայի մասին՝ որոշել է հիվանդանոցային սննդակարգի վերադառնալ։ Ավելի վաղ Բաբկինայի համերգային տնօրեն Սերգեյ Գորոխը պատմել է, որ պնեւմոնիայի հետեւանքով ամսվա սկզբին հոսպիտալացված արտիստը գիտակցություն ունի, իսկ նրա վիճակը կայուն է։
Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ բոլորվին այլ տեղեկություններ են հրապարակոիւմ։ Օրինակ՝ այն մասին, որ անկախ լավացումից՝ բժիշկները դեռեւս արհեստականորեն օդափոխում են նրա թոքերը։ StarHit-ը գրում է. «Կինը պարբերաբար գիտակցության է գալիս, արձագանքում հարցերին ու կատարում բժիշկների հրահանգները։ Սակայն բժիշկների հետ կարող է շփվել միայն ժեստերի օգնությամբ։ Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այո՛, եւ բացառապես սնվում է զոնդի միջոցով, այնպես որ հազիվ թե կարողնա տապակած կարտոֆիլ պահանջել, ինչպես հայտնել էին բազմաթիվ լրատվամիջոցներ»։