Կոմիտասի 5-ում լարված իրավիճակ է. 85-ամյա ակտիվիստին հրել, գցել են գետնին
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ Կոմիտասի 5 հասցեում: Բանն այն է, որ շարունակվում է ապօրինի շինարարությունը: Կոմիտասի 5 հասցեում հավաքված են ակտիվիստները, «Նախախորհրդարանի» անդամներից Տիգրան Խզմալյանը, այստեղ է նաև Իզաբելլա Աբգարյանը:
Ոստիկանների և ակտիվիստների միջև քաշքշուկի հետևանքով 85-ամյա մի կին վայր է ընկել: Շտապօգնության աշխատակիցներին, սակայն, վերջինիս դուստրը թույլ չի տվել նրան հիվանդանոց տեղափոխվել. «Եթե մահանում է, թող էստեղ մահանա»,-ասել է կնոջ դուստրը: