Ամերիկացին փորձել է կնոջ սպանությունը ներկայացնել որպես մահ կորոնավիրուսից
Ֆլորիդայի բնակչին մեղադրանք է ներկայացվել կնոջը սպանելու, ապա որպես մահ կորոնավիրուսից ներկայացնելով այն թաքցնելու համար։
Ինչպես հաղորդում է USA.one-ը, ըկերները սկսել են ինչ որ բան կասկածել, երբ մարտի վերջին Գրետխեն Էնտոնիից տարօրինակ SMS-ներ են ստացել։ Կինը գրել է, որ իբր հիվանդացել է COVID-19-ի ծանր տարբերակով, սակայն Ջուպիտեր քաղաքի ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ նա տեղի հիվանդանոցներից ոչ մեկում բուժում չի ստանում։ Ընդ որում Էնտոնին չէր էլ փորձել ապահովագրական գումար ստանալ բուժման համար։ Արդյունքում՝ իշխանությունների ուշադրությունը սևեռվեց կնոջ ամուսնու՝ 48-ամյա Դեվիդ Էնտոնիի վրա։ Փետրվարին նրանք ամունալուծվել էին։
Մի շարք տվյալների և վկայությունների հետաքնության արդյունքները ոստիկանությանը հիմք տվեցին Դեվիդ Էնտոնիին լրջորեն կասկածելու նախկին կնոջ անհետացման և սպանության մեջ։ Կասկածյալին հաջողվեց ձերբակալել սպանությունից 10 օր անց։ Նրան մեղադրանք է առաջադրվել առևանգման և երկրորդ կարգի սպանության մեջ։ Գրետխենի մարմինը մինչ օրս հայտնաբերված չէ։