Լեգենդար Ջեք Նիկոլսոնը հեռանում է կինոյից
Ամերիկացի լեգենդար դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, «Օսկար»-ի եռակի մրցանակակիր 76-ամյա Ջեք Նիկոլսոնը թոշակի է անցնում: Նա վերջերս չի հետաքրքրվում նոր նախագծերով՝ նախընտրելով ավելի շատ մասնակցել բասկետբոլային խաղերին: Իր հեռացման մասին Նիկոլսոնը դեռ ոչինչ չի հայտնել, բայց դերասանի ընկերն ասել է, որ հռչակավոր Ջեքին շատ լուրջ պատճառն է ստիպել հեռանալ կինոյից: