Disney-ին քննադատել են ջրահարսերի մասին «Ճողփյուն» ֆիլմում մերկությունը գրաքննելու համար
Disney+ սթրիմինգային ծառայությանը սոցիալական ցանցերում ծաղրել են ջրահարսերի մասին «Ճողփյուն» ֆիլմի գրաքննության համար։ Կինոընկերությունը մասնավորապես աշխատել է Մեդիսոն ջրահարսի նստատեղի վրա. նրան մարմնավորել է Դերիլ Հանան։
Բնօրինակ ֆիլմում ջրահարսը ցուցադրում է մերկ նստատեղը, իսկ Disney+-ի տարբերակում ազդրերի հատվածում «կեղծամ» է երեւում։
«Ջրահարսերը մազոտ նստատեղ ունեն։ Հիմա դուք գիտեք դա», «Պարզ է, որ նստատեղն այն է, ինչից հարկավոր է պաշտպանել մեր երեխաներին», «Ես հիշում եմ, որ մանկության տարիներին այս ֆիլմը կինոթատրոնում դիտել եմ ընտանիքիս հետ։ Տեսնելով նստատեղը՝ ես վերածվեցի թմրամոլի, կողոպտչի եւ մարդասպանի», «Ի դեպ, «Սիմփսոններ»-ում Բարտը մինչ այժմ մերկ է վազում»,- մեկնաբանություններում կատակում է հանդիսատեսը։
«Ճողփյուն» ֆիլմ էկրաններ է բարձրացել 1984թ.-ին: