Համաշխարհային 2 խոշոր դեղագործական ընկերություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում
Համաշխարհային 2 խոշոր դեղագործական ընկերություններ` Sanofi Pasteur-ը եւ GSK-ը, COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, հաղորդում է AP-ը:
GSK-ի գործադիր տնօրեն Էմմա Ուոլմսլին նշել է, որ միավորելով գիտական գիտելիքներն ու տեխնոլոգիաները՝ ընկերությունները կկարողանան մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Փորձագետները կարծում են, որ նոր պատվաստանյութի արտադրման համար առնվազն 12-18 ամսի կպահանջվի: