Իրանի խորհրդարանի խոսնակն առողջացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո
Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին ապաքինվել է կորոնավիրուսային վարակից եւ հաջորդ շաբաթ կմասնակցի խորհրդարանի նիստին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Մասուդ Պեզեշքյանը, փոխանցում է Mehr-ը:
«Բարեբախտաբար, խորհրդարանի խոսնակի ֆիզիկական վիճակը, ով տառապում էր COVID-19-ից, լավ է, եւ եթե Աստված տա, հաջորդ շաբաթ բաց խորհրդարանական նիստերը կանցկացվեն նրա ներկայությամբ»,- ասել է նա:
Իրանի խորհրդարանն անցած շաբաթվանից սկսել էր բաց նիստեր անցկացնել` հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահպանման սկզբունքները:
Ըստ վերջին տվյալների` Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 73.000 դեպք, առողջացել է գրեթե 46.000 հիվանդ, մահվան դեպքերը հասել են 4585-ի: