Պուտինը գնահատել է կորոնավիրուսի ազդեցության մինիմիզացման նպատակով ՌԴ կառավարության կողմից հատկացված միջոցների ծավալը
Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի կողմից կորոնավիրուսի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով հատկացված միջոցների ընդհանուր ծավալը հասնում է ՀՆԱ-ի 1.2 տոկոսի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառավարության կողմից համավարակի բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով կառավարության կողմից հատկացված միջոցների ընդհանուր ծավալը հասնում է ՀՆԱ-ի 1.2 տոկոսի»,- ասել է նա:
«Միեւնույն ժամանակ, կապիտալի արտահոսքը կանխելու համար օտարերկրյա հաշիվներին փոխանցված եկամտահարկի դրույքաչափը բարձրացվել է մինչեւ 15 տոկոս»,- հավելել է պետության ղեկավարը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահն ավելի վաղ հայտարարել էր եկամտի եւ շահաբաժինների հարկման տոկոսների բարձրացման մասին, որոնք Ռուսաստանից դուրս են բերվում ավելի ցածր հարկային դրույքաչափերով երկրներ: Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական անձ-հարկային ռեզիդենտներիի դիվիդենտները հարկվում են 13 տոկոսիի չափով, իսկ ոչ ռեզիդենտներինը` 15 տոկոսով: Ընդ որում, օֆշորային սխեմաները, որոնք տարածված են հարուստ ռուսների շրջանում, կարող են զգալիորեն կրճատել հարկերը: