Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը քաղաքապետ է ընտրվել` այդ պաշտոնում փոխարինելով Արա Նաջարյանին, փոխանցում է MassisPost-ը:
Աղաջանյանը միացել է քաղաքային խորհրդին 2017-ին: Խորհրդում ներկայացված լինելու ընթացքում նա հանդիսանում էր նաեւ Գլենդելի բնակարանաշինության դեպարտամենտի նախագահ եւ Բերբանկ-Գլենդեյլ-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամ: Երկար տարիներ նա եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը եւ Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Աղաջանյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: