Ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, 16 մահ
Հայաստանում ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1039 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1067 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 8316 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 685): Փաստացի այս պահին բուժվում է 786 անձ (վերջին մեկ օրում պակասել է 28-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 265 անձ (վերջին մեկ օրում՝ 54 մարդ), 16 պացիենտ մահացել է: