Ե՞րբ Փաշինյանը կպատասխանի պատգամավորներին Ռուսաստանին ուղղված իր մեղադրանքների հետ կապված. «Գոլոս Արմենիի»
Քաղաքական գործիչները եւ քաղաքագետները շարունակում են պնդել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի օրակարգի գլխավոր կետը պետք է դառնար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նիստին հրավիրելը: Հանձնաժողովը պարտավոր էր դա անել` պարզելու համար, թե ինչով էր առաջնորդվել Փաշինյանը` հայտարարելով ադրբեջանական ագրեսիային Ռուսաստանի մասնակցության մասին: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման:
«Լինելով ընդդիմության մեջ` Փաշինյանը պնդում էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը դրդիչի դեր է խաղացել ապրիլյան պատերազմում, մինչդեռ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հրավիրել Վարչապետի նիստին` պարզելու, թե ի՞նչ հիքեր են առիթ հանդիսացել Ռուսաստանի դեմ այդպիսի մեղադրանքի համար: Կապանում կայացած մամուլի ասուլիսին Փաշինյանի պատասխանը ցույց տվեց, որ Կառավարության ղեկավարը չի հրաժարվում իր դիրքերից եւ մինչ օրս նույն կարծիքին է մնում: Նա ասել էր, որ, իբր, հարցը քննարկել է ռուս գործընկերների հետ: Ինչո՞ւ քննիչ հանձնաժողովի ղեկավարը չի հետաքրքրվել, թե կոնկրետ ու՞մ հետ է Փաշինյանը քննարկել հարցը, ո՞վ էր մասնակցում այս քննարկմանը եւ ի՞նչ եզրահանգումների են եկել դրա մասնակիցները: Քոչարյանը պետք է լսեր վարչապետի պատասխաններն այս հարցերին, եթե հանձնաժողովն իսկապես ձգտում է լույս սփռել բոլոր մութ կետերի վրա եւ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կապված են շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետ»,- նշում է պարբերականը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում