Բիլի Այլիշին հալածել են լողազգեստով լուսանկարի պատճառով (Տեսանյութեր և լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի, «Grammy» մրցանակակիր Բիլի Այլիշին քննադատել են լողազգեստով նկարահանման համար։ Այս մասին նա հայտնել է «Dazed» ամսագրին տված հարցազրույցում։
Փոփ երգչուհին հիշել է, որ հունվարին Instagram-ի իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել Հավայան կղզիներում իր հանգիստից, որոնցում կարելի էր տեսնել նրա կուրծքը։ «Այն հայտնվեց թրենդերում։ Այսպիսի մեկնաբանություններ կային. «Նա ինձ այլեւս դուր չի գալիս, քանի որ 18 տարեկանից հետո վերածվել է քածի»։ Իբրեւ թե ես չեմ կարող այսպես հաղթել։ Ես չեմ կարող հաղթանակ տանել»,- նշել է Այլիշը։
Տեսանյութերն՝ այստեղ:
Նրա խոսքով՝ ինքը նմանատիպ արձագանքի է բախվել, երբ համացանցում է հայտնվել լուսանկարը, որում կիպ շապիկ է կրել։ Ընդ որում, երիտասարդ աստղը, որը հաճախ լայն հագուստ է կրում, խոստովանել է, որ անձամբ ձգտում է չնայել իր վրա։ Մարտին Այլիշը ցույց է տվել կիսամերկ մարմինը՝ որպես բոդիշեյփինգի դեմ բողոքի նշան։ Տեսանյութը, որում արտիստը հանում էր հագուստը, էկրանին է հայտնվել Մայամիում համերգի ընթացքում։ «Եթե ես կրում եմ այն, ինչով ինձ հարմար եմ զգում, ես կին չեմ։ Եթե մերկանում եմ, քած եմ։ Թեեւ դուք երբեք չեք տեսել իմ մարմինը, բոլորդ քննադատում եք ինձ եւ քննադատում եք դրա պատճառով»,- ելույթի ժամանակ հայտնել էր երգչուհին։