«Աչքերս «կախ էին ընկել»». Վիկտորյա Բոնյան կոչ է անում հրաժարվել ներարկումներից (Լուսանկարներ)
Վիկտորյա Բոնյան աղջիկներին կոչ է արել հրաժարվել պլաստիկ վիրահատություններից եւ գեղեցկության ներարկումներից։ Աստղը պնդում է, որ արտաքինը հնարավոր է շտկել առանց դանակի եւ ներարկիչի։
«Դոմ 2»-ի նախկին մասնակիցը հայտարարել է, որ հիմա ավելի լավ տեսք ունի, քան պատանեկության տարիներին։ Վիկտորյան խոստովանել է, որ նախկինում տարվել է ներարկումներով, սակայն դրանք իրեն չեն օգնել հասնել ցանկալի արդյունքի։
«Մի քանի տարի առաջ ես բախվեցի նրան, որ աչքերս պարզապես «կախ ընկան»։ Եվ ես հասկացա, որ նույնիսկ ներարկումները, որոնք անում էի մեկ տարի առաջ, այդ խնդիրը չէին լուծում։ Երբ մկանները թուլացած են, ինքներդ եք հասկանում՝ ոչ մի ֆիլեր, ոչ մի բլեֆարոպլաստիկա, որը ձգում է մաշկը, չի կարող հեռացնել դրանք, քանի որ դրանք կախ են ընկած թույլ մկանների պատճառով»,- պատմել է Բոնյան։
Վիկտորյան հասկացել է, որ հարկավոր է աշխատել դեմքի մկաններն ամրացնելու վրա։ Աստղը սկսել է պարբերաբար մարզվել եւ կարողացել է հասնել ցանկալի արդյունքի։ Հեռուստաաստղը պնդում է, որ վարժությունները կարելի է գտնել համացանցում եւ ինքնուրույն զբաղվել տան պայմաններում։
«Կարելի է որքան հնարավոր է շատ գնալ կոսմետոլոգների մոտ, պլաստիկ վիրահատություններ արել․ ստանալ մակերեսային ու ժամանակավոր արդյունք, որն ավելի մեծ չափերի կարիք կունենա, բայց եթե մկանները թույլ են, ոչինչ չի աշխատի»,- Instagram-ում պարզաբանել է Վիկտորյան։