Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ չի արձագանքելու գազի գինը էժանացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ չի արձագանքելու գազի գինը էժանացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, և հունիսի 1-ին գազի գները Հայաստանում թանկանալու են:
Հիշեցնենք՝ 10 օր առաջ հայտարարվեց, որ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դիմել է ՌԴ նախագահին «Գազպրոմի» վրա ազդելու և գազի գնի բարձրացում թույլ չտալու համար»:
Մանրամասները՝ թերթի համարում։