Թողարկվել է Աննա Մելիքյանի «Փերի» ֆանտաստիկ թրիլլերի թրեյլերը Կոնստանտին Խաբենսկու մասնակցությամբ
Համացանցում է հայտնվել Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմի առաջին թրեյլերը։ Գլխավոր դերերը կատարել են Կոնստանտին Խաբենսկին եւ Եկատերինա Ագեեւան։
Աննա Մելիքյան ռեժիսորական նոր նախագծում հյուսվում են ամենատարբեր գաղափարներ ու իմաստներ։ Մակերեսային իմաստով այն պատմություն է համակարգչային խաղերի հեղինակի մասին, որը կյանքը ոտքից գլուխ շրջվում է երիտասարդ ակտիվիստի հետ հանդիպումից հետո։ Բայց ավելի խորասուզվելու դեպքում կարելի է տեսնել, որ ֆիլմը սեփական անձի որոնման ու ընդունման, սիրո եւ երկու միայնությունների հանդիպման մասին է։ Եվ այս ամենը ֆանտաստիկայի տարրերով։
Ժապավենի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին օնլայն։ Ֆիլմը հասանելի կլինի միայն Kinopoik HD-ում։