Մարդիկ ցանկանում են ոչնչացնել ինձ. Լեդի Գագա
Լեդի Գագան հայտարարել է, որ մարդիկ հաճույք են ստանում, երբ իր հետ վատ բան է պատահում: Երգչուհին ասել է, որ իր «թշնամիները» սպասում են, թե երբ է իր հետ դժբախտություն պատահելու, որ նրանք մի լավ ուրախանան: Այդ մասին Լեդի Գագան ասել է "The Guardian" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ զարմանում են, որ ես մինչ այժմ ոչնչացված չեմ: Նրանք հաճույք են ստանում՝ կարծելով, որ իրենց մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում: Նրանք չեն էլ պատկերացնում, թե ես որքան եմ աշխատում, որպեսզի իմ աշխատանքը լավ արդյունք ունենա: Այժմ ես նոր ալբոմիս վրա եմ աշխատում:
Իմ վերջին` "Applause" երգը դեռ երկու շաբաթ է, որ թողարկվել է, բայց մարդիկ արդեն սկսել են չարախոսել այն բանի համար, որ երգը չի հայտնվել հիթ-շքերթների առաջին հորիզոնականում»,-ասել է Գագան:
Հիշեցնեք, որ Լեդի գագան սեպտեմբերի 1-ին մասնակցել է "iTunes Festival" համերգին, որի ժամանակ նա ներկայացրել է 7 նոր երգ: