Գարիկ Մարտիրոսյանը պատմել է՝ ինչու է ծննդյան օրը տարվա ընթացքում երկու անգամ նշում
«Маска» շոուն ավելի ու ավելի շատ հայտնիություն է ձեռք բերում. յուրաքանչյուր հանգստյան օր ավելի մեծ քանակով հանդիատես ու անվանի ժյուրի է փորձում գուշակել, թե ով է թաքնված դիմակի տակ, ով է թաքնված այս կամ այն կերպարի տակ, որը երաժշտական նոր մշակումներով բեմում հայտնի կոմպոզիցիաներ է կատարում։
«НТВ»-ով հեռարձակվող «Однажды» հաղորդման աշխատակիցները որոշել են զրուցել «Маска» շոուի ժյուրիի անդամներից մեկի՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հետ։ Կատակերգուն հայտնել է, որ ծննդյան օրը նշում է երկու օր շարունակ՝ փետրվարի 13-ին եւ 14-ին. Գարիկի ծնողները համարել են, որ «13»-ը երջանիկ թիվ չէ եւ ծննդյան վկայականում այլ օր են գրանցել։
«Ձեզ հիմա թվում է, թե նվերները երկու անգամ շատ են։ Դրանք երկու անգամ քիչ են։ Շատերն են կարծում, որ 13-ին է, բայց զանգում են 14-ին, եւ արդեն վերջ։ Իսկ շատերը կարծում են՝ 14-ին է եւ ասում են՝ «հարկավոր էր 13-ին զանգել»։ Ընդ որում, սեղան հարկավոր է գցել, ինչպես երկու ծնունդի դեպքում»,- կատակում է Մարտիրոսյանը։