Մադոննան կորոնավիրուսի հետևանքով երեք մտերիմ մարդու է կորցրել
Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտնել է, որ կորոնավիրուսը խլել է իր երեք մտերիմների կյանքը։ Իր Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում Մադոննան պատմել է, որ ապրիլի 9-ին մահացել են իր զարմիկը, թիկնապահի եղբայրը եւ գործընկերը, որը ռեմիքսներ էր անում։
«Ոչ բոլոր օրերը կարող են լավը լինել… ես նախորդ գիշեր ոչ մի րոպե չեմ քնել, իսկ այսօր ամբողջովին կոտրված եմ։ Ցավի սանդղակով 10-ից 10-ը, ես ուզում եմ լքել իմ մարմինը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ես երեք մարդու եմ կորցրել՝ զարմիկիս, թինապահիս եղբորն ու Օռլանդո Պեուտրին, որն իմ երաժշտության ռեմնիքսներն էր անում եւ օգնում, որ դրանք հայտնվեն պարային չարթերում։ Նա իմ կյանքում շատ կարեւոր մարդ է։ Դա ազդել է իմ տրամադրության վրա։ Այսօր վատ օր էր, բավական է»,- ասել է Մադոննան։
Տեսանյութը ՝ այստեղ: