Երևանից ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը նախատեսված է ապրիլի 17-ին. ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս Երեւանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար հայտարարություն է տարածել:
Հայտարարության համաձայն՝ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը:
Օդանավը Երեւանից թռիչքը կիրականացնի ապրիլի 17-ին 15:00-ին եւ Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին:
Հայտարարության մեջ նշված է, որ ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:
Դեսպանատունը կոչ է արել օգտվել չարթերային չվերթից, քանի որ սա տարհանման միակ չվերթն է՝ կազմակերպված Հայաստանից թռիչքի համար: