Ապրիլի 14-ին Պուտինը ԵՏՄ ղեկավարների հետ կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հարցերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: