Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին միասին կնկարահանվեն ֆիլմում
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը շատ անգամ են միասին նկարահանվել ֆիլմերում և շուտով նրանք կրկին միասին կհայտնվեն մեծ էկրանին:
Այն բանից հետո, երբ Ջոլին և Բրեդը նկարահանվել են «Միսթեր և Միսիս Սմիթ» ֆիլմում, անցել է 8 տարի: Հենց այդ ֆիլմից էլ սկսվեց զույգի սիրո պատմությունը: Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, որ նրանք նոր ֆիլմ ներկայացնեն: Այժմ նոր ֆիլմ է նկարահանվում: Զույգն ասել է, որ այդ ֆիլմում գուցե հանդես գան նաև իրենց երեխաները: Այժմ դերասանուհին բուռն աշխատանքային գործունեությամբ է զբաղված: Նա նաև ռեժիսոր է և իր սեփական ֆիլմերն է նկարահանում: Բայց Բրեդը նույնպես անգործ չի և անընդհատ նկարահանվում է ֆիլմերում, ինչպես նաև պրոդյուսեր է: