Եվգենի Պետրոսյանի նախկին կինը պատրաստվում է շուտով երեխա՞ ունենալ. Ինչ է կատակով ակնարկել Եֆիմ Շիֆրինը
Եվգենի Պետրոսյանի՝ երիտասարդ սիրուհու մոտ հեռանալուց հետո Ելենա Ստեպանենկոն երկար էր ուշքի գալիս։ Նա նախընտրել է բոլոր ուժերն ուղղել աշխատանքին՝ նոր շոուն սկսելով։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Еще не вечер» հաղորդման առաջին հյուրն է դարձել հումորիստ Եֆիմ Շիֆրինը։ Ամբողջ զրույցի ընթացքում հումորիստները կատակում էին միմյանց մասին։
Երբ Ելենան վերցրել է ծանրաձողը, Եֆիմը կոչ է արել շտապ կանգ առնել՝ պատճառաբանելով նրանով, որ 67-ամյա հեռուստահաղորդավարուհին շուտով պետք է ծննդաբերի։ Ստեպենենկոն իրեն չի կորցրել եւ Շիֆրինին հարցրել է՝ արդյոք նա պատրաստ է։ «Իսկ պատրաստվելու ի՞նչ կա, քեզ մոտ ամեն ինչ սառեցված է սառնարանում»,- հեգնական պատասխանել է հումորիստը։
Եֆիմը նաեւ նշել է, որ իր կենսանյութը պահպանվում է դեռ 1993թ.-ից։ Իհարկե, դա եւս կատակ էր։ Հիշեցնենք՝ ամուսնության ամբողջ ընթացքում Պետրոսյանն ու Ստեպանենկոն երեխաներ չեն ունեցել։ Այս պատճառով նախկին ամուսնու հեռանալուց հետո Ելենան մնացել է հպարտ միայնության պայմաններում։
Իսկ նրա նախկին ամուսինը ժամանակը զուր չի վատնել. նա սիրավեպ է սկսել օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ, որը գրեթե երկու անգամ երիտասարդ է նրանից։ Ամուսինները երջանիկ են՝ անկախ տարիքային մեծ տարբերությունից։