Ալեն Դելոնը՝ միասեռ ամուսնությունների մասին
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնն արտահայտել է իր կարծիքը միասեռ ամուսնությունների մասին: Ֆրանսիայում վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ համասեռամոլները կարող են ամուսնանալ և որդեգրել երեխաների:
«Դա դեմ է բնությանը: Տղամարդիկ ծնվել են, որպեսզի սիրեն կանանց, այլ ոչ թե սիրահետեն և հանդիպեն տղամարդկանց հետ: Ես դեմ չեմ միասեռ ամուսնություններին, բայց, իմ կարծիքով, նրանք իրավունք չպետք է ունենան երեխաների որդեգրելու»,- ասել է դերասանը: