Կորոնավիրուսի վարակման 26 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1039-ի. ունենք մեկ մահ
Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1013 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 7631 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 467): Փաստացի այս պահին բուժվում է 814 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 211 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 14 պացիենտ մահացել է: