«Модный приговор» հաղորդման վարողը հաստատել է հոսպիտալացման մասին լուրը
Նորաձեւության պատմաբան, հեռուստահաղորդավոր Ալեքսանդր Վասիլեւը հաստատել է երկկողմանկի թոքաբորբի պատճառով հոսպիտալացման լուրը։ Այս մասին նա հայտնել է RT-ին։ Նրա խոսքով՝ այս պահին ինքը գտնվում է հիվանդանոցում, ջերմություն չունի։
«Թոքերի երկկողմանի բորբոքման դեմ բուժման կուրս եմ անցնում»,- հստակեցրել է Վասիլեւը։
Նորաձեւթյան պատմաբանը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսի անալիզի պատասխանները դեռ պատրաստ չեն։
Ի դեպ, հաղորդավարը հիվանդացել է այն բանից հետո, երբ ավելի վաղ ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվող «Модный приговор» հաղորդման համահաղորդավար Նադեժդա Բաբկինայի մոտ պնեւմոնիա է ախտորոշվել։ Դրանից հետո Վասիլեւը գտնվել է տանը՝ ինքնամեկուսացման պայմաններում։