Թրամփն անվանել է կորոնավիրուսը «ժանտախտ» Զատկի տոնին նվիրված իր ուղերձում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զատկի տոնին նվիրված իր ուղերձի ժամանակ անվանել է նոր տիպի կորոնավիրուսը «ժանտախտ»։
«Այս Զատիկը զգալիորեն կտարբերվի մյուսներից, քանի որ շատ դեպքերում մենք միայն ֆիզիկապես կբաժանվենք մեր եկեղեցիներից։ Մենք չենք նստի միմյանց կողքին, ինչպես կցանկանայինք եւ շուտով կկարողանանք, սակայն այժմ մենք պահպանում ենք հեռավորությունը, մենք ազատվում ենք ժանտախտից»,-հայտարարել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակված ուղերձում։
Վերջում նախագահը հայտարարել է ամերիկացիներին, որ առաջիկայում նրանք «կհաղթեն պատերազմում» եւ կողք-կողքի կնստեն եկեղեցիներում։